Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Մոսադիկի ստվերը Ռոհանիի վրա

Մոսադիկի ստվերը Ռոհանիի վրա
03.07.2017 | 08:55

Օրերս ԱՄՆ-ի Fox News հեռուստաալիքը ինտրիգային տեղեկատվություն հաղորդեց: Մեկնաբանելով ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի ելույթը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում 2018-ի ֆինանսական տարվա քննարկումներում, որտեղ Թիլերսոնը ընդգծում էր, որ «ԱՄՆ քաղաքականությունը ուղղված է Իրանի հնարավորությունների զսպմանը իր միջուկային ծրագրի շրջանակներում» և «աշխատանք է տարվելու Իրանի ներսում այն տարրերին աջակցելու, որ հանգեցնելու են կառավարության խաղաղ անցմանը», հեռուստաալիքը ուշադրություն է դարձրել Թեհրանի արձագանքին:

ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ղոլամալի Հոշրուն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին նամակում պետքարտուղարի հայտարարությունը անվանել է «1981-ի Ալժիրյան համաձայնագրերի աղաղակող խախտում, որի համաձայն ԱՄՆ-ը պարտավորվել է չխառնվել ուղղակի կամ կողմնակի, քաղաքական կամ ռազմական միջոցներով, Իրանի ներքին գործերին»: Fox News-ը նշել է իրավիճակի մի քանի կարևոր առանձնահատկություններ: Առաջին՝ Թիլերսոնը ելույթ է ունեցել նախագահ Հասան Ռոհանիի վերընտրությունից մի քանի շաբաթ անց: Երկրորդ՝ Հոշրուի խոսքով՝ պետքարտուղարի հայտարարությունը համընկել է վերջերս գաղտնազերծված փաստաթղթերի հրապարակման հետ, որտեղ «ճշտվում է ԱՄՆ գործակալների դերը Իրանի ժողովրդավարական ընտրությամբ ընտրված վարչապետ Մոհամեդ Մոսադիկի և նրա ժողովրդական կառավարության պաշտոնանկության մեջ 1953-ի օգոստոսի 19-ին»:

Թիլերսոնի մտքում կա՞ր Մոսադիկը, դժվար է ասել, գուցե պատահականություն է, գուցե համընկնում: Սակայն Թեհրանը կարծում է, որ Վաշինգտոնը փորձում է Ռոհանիի վրա նետել Մոսադիկի ստվերը: Իրականում, ԱՄՆ-ի Ազգային անվտանգության արխիվի կայքում տեղեկություն հայտնվեց գաղտնազերծված փաստաթղթերի նոր ժողովածուի հրապարակման մասին՝ «ԱՄՆ-ի միջազգային հարաբերությունները, 1952-1954, Իրան»: Կայքը նշում է, որ ժողովածուն «ներառում է գրավիչ մանրամասներ Իրանում իրանական, ամերիկյան ու բրիտանական գաղտնի օպերացիաների ծրագրման ու իրականացման մասին», որ «տասնամյակներ եղել են ներքին դեբատների ու հասարակական բանավեճերի առարկա, որտեղ բաց էին թողնվում բոլոր հղումները ամերիկյան ու բրիտանական հատուկ ծառայությունների դերին Իրանի վարչապետ Մոհամեդ Մոսադիկի պաշտոնանկության մեջ»: Այս անգամ ամեն ինչ այլ է, որ ժողովածուի խմբագիր Մալկոլմ Բիրնի գնահատականով «ապշեցնում է»:


ԿՀՎ-ի ու բրիտանական հետախուզության մասնակցությամբ 1953-ին Իրանում վարչապետ Մոհամեդ Մոսադիկի պաշտոնանկության գործողության պաշտոնական պատմագրության մեջ հաստատված «Այաքս» անվանումը ճշգրիտ չէ: Իսկական անվանումը TPAJAX է: Մնացյալը, բացառյալ օպերատիվ մի քանի մանրամասներ, ռուս պատմաբանները համարժեք նկարագրել են՝ մատնանշելով ԿՀՎ-ի և բրիտանական հետախուզության մասնակցությունը Իրանի վարչապետի պաշտոնազրկմանը: Դա մեծ հետաքրքրություն է հարուցում Մերձավոր Արևելքում մեծացող անկայունության և Վաշինգտոնի ու Թեհրանի միջև դիմակայության նոր պարույրի պատճառով: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Իրանը փաստացի բաժանված էր օկուպացիոն գոտիների: Հյուսիսում սովետական զորքերն էին, հարավում՝ բրիտանական, որ ազդում էր երկրի ներքաղաքական իրավիճակի վրա: 1948-ին սկսվեցին ակտիվ ելույթներ Անգլո-իրանական նավթային ընկերության դեմ, որ դեռ 1933-ին երկարացրել էր Իրանի նավթային հարստությունը տիրապետելու ժամկետը 60 տարով: Նավթային արդյունաբերությունը ազգայնացնելու շարժումը գլխավորեց Մոհամեդ Մոսադիկը: 1951-ի մարտի 15-ին Իրանի Մեջլիսը օրենք ընդունեց, իսկ 1951-ի ապրիլի 29-ին կազմավորվեց կառավարություն Մոսադիկի գլխավորությամբ, որ սկսեց լայնամասշտաբ բարեփոխումների ծրագիր՝ աղքատության դեմ պայքարի և արտաքին (առաջին հերթին՝ բրիտանական) կախվածությունից ազատվելու համար: Նրա ծրագրի գլխավոր կետը Անգլո-իրանական նավթային ընկերության հետ հարաբերությունների համակարգի փոփոխությունն էր: Մոսադիկը պահանջեց, որ բրիտանացիները նավթի վաճառքից հասույթը իրանական բյուջեին հասցնեն 50 %-ի, ինչպես անում էին ամերիկացիները Սաուդյան Արաբիայում: Ընկերության ղեկավարությունը կտրականապես հրաժարվեց, որ ձախողված բանակցությունների շարքից հետո հանգեցրեց Իրանում ընկերության ազգայնացմանը: Ի պատասխան Լոնդոնը հրաժարվեց գնել նավթը: Երբ դա չաշխատեց, իրանական ափամերձ շրջաններ ուղարկվեցին ռազմանավեր, որոնց խնդիրը երկրի ծովային շրջափակումն էր: ԱՄՆ նախագահ Հարրի Տրումենը այն ժամանակ հազիվ կարողացավ հետ պահել բրիտանացիներին չմտածված քայլերից: Իրավիճակը փոխվեց Դուայտ Էյզենհաուերի իշխանության գալով: Սովետական զորքերը, որ պատերազմից հետո Իրանի հյուսիսային ու արևմտյան շրջաններում էին, արդեն դուրս էին բերվել: Իսկ Վաշինգտոնում 1950-ականների սկզբին «կոմունիստական վարակին» դիմակայելու թեման նույնքան արդիական էր: Հենց այդ դիրքորոշումն է արտահայտված ԿՀՎ-ի գաղտնազերծված փաստաթղթերում, երբ ԱՄՆ-ն ու Անգլիան իրենց վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ների միջոցով սկսեցին վարչապետին վարկաբեկելու մասշատաբային արշավ, իսկ հյուսիսում հայտնվեցին զինված պարտիզանական ջոկատներ: «Մոհամեդ Մոսադիկը ոչ խելագար էր, ոչ տառապում էր ծերունական էմոցիոնալ խանգարումով, ինչպես նրան պատկերում էր արտասահմանյան մամուլը, սակայն նա դարձավ այնքան հակված ազգայնականության իդեալներին, որ անում էր քայլեր, որոնք չէին օգնի նրա ժողովրդին նույնիսկ աշխարհներից լավագույնում ու մարդասիրականում: Հրաժարվելով գործարքից՝ իր սեփական, անզիջում պայմաններով, Անգլո-իրանական նավթային ընկերության հետ, փաստացի նա մարտահրավեր նետեց բրիտանական կառավարության պրոֆեսիոնալ քաղաքական գործիչներին: Նրանք կարծում էին, ոչ առանց հիմքերի, որ էժան նավթը Մեծ Բրիտանիայի համար և բարձր շահույթը ընկերության համար կենսականորեն կարևոր ազգային շահ էր»՝ նշվում է ԿՀՎ-ի ներքին օգտագործման համար նախատեսված հաշվետվություններից մեկում: Երբ Մոսադիկը առևտրական համաձայնագիր կնքեց Խորհրդային Միության հետ և սկսեց բանակցություններ Հունգարիայի, Լեհաստանի ու Չեխոսլովակիայի հետ, կայացվեց նրա պաշտոնանկութան որոշումը:

«Ռազմական հեղաշրջումը, որի արդունքում իշխանազրկվեցին վարչապետը և նրա Ազգային ճակատը, կատարվեց ԿՀՎ-ի ղեկավարությամբ իբրև ԱՄՆ արտաքին քաղաքականության գործողություն և ծրագրված ու հաստատված էր ամենաբարձր կառավարական մակարդակում»՝ նշված է Լենգլիի փաստաթղթում: Բայց դա չէ ինտրիգը: ԿՀՎ-ն Մոսադիկին վերաբերող փաստաղթերը մաս-մաս է գաղտնազերծում: Նախկինում Վաշինգտոնը դա ներկայացնում էր «բարի կամքի քայլ», «հրապարակը մաքրելու» ձգտում Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության հետ հնարավոր բանակցություններից առաջ: Իսկ հիմա՞: Գուցե սա ոչ բռնի հեղաշրջումների կազմակերպման տեխնոլոգիաների ցուցադրություն է, որ ավելի ուշ ստացան «գունավոր հեղափոխություններ» անվանումը:
Ստեղծվում է պարադոքսալ իրավիճակ՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանին փորձում էր և փորձում է մերձենալ ԱՄՆ-ի ու Արևմուտքի հետ, բայց ենթարկվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կոշտ ճնշմանը: Արտաքուստ Վաշինգտոնը հայտարարում է միջուկային գործարքի անընդունելիության մասին, մեղադրում է Իրանին «տարածաշրջանային ու համաշխարհային ահաբեկչությանն աջակցության մեջ», խթանում է նրա դեմ տարածաշրջանում թշնամական ռազմաքաղաքական կոալիցիայի ստեղծումը: Եթե ԱՄՆ-ի այդ գործողությունների պատմական անալոգիա որոնենք, առաջ են գալիս 1953-ի իրադարձությունները: Առավել ևս որ, սիրիական ուղղությամբ գործում է Ռուսաստան-Իրան-Թուրքիա ալյանսը, որ բրիտանական The Conversation-ի գնահատակամով՝ «նյարդայնացնում է ԱՄՆ-ին»:


Վաշինգտոնը գաղտնիք չի դարձնում, որ նախագահ Հասան Ռոհանիի դեմ մտադիր է խաղարկել «պահպանողական խաղաքարտը», և ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի խոսքով՝ առաջարկել «իրանական խնդրի լուծման լավագույն տարբերակներ»: Բայց հազիվ թե այս պահին ԱՄՆ-ը պատրաստ է Թեհրանի դեմ ռազմական տարբերակին: Ավելի շուտ՝ կփորձի «հինգերորդ շարասյան» միջոցով Իրանում պահպանողականներին հանել ազատականների դեմ, որպեսզի ստեղծի միջուկային համաձայնագրից Իրանի դուրս գալու իրավիճակ: «Որքան էլ ողբերգական է, աստիճանաբար հավաքվում են Իրանի հետ հնարավոր պատերազմի բաղադրիչները»՝ National Interest-ում գրում է ԿՀՎ-ի նախկին վերլուծաբան Պոլ Պիլարը, որ 2005-ին է թողել Ազգայիմ հետախուզության խորհրդի Մերձավորարևելյան բաժնի պետի պաշտոնը: Բոլոր դեպքերում՝ թշնամանքը Իրանի նկատմամբ կարող է հանգեցնել վարչակազմի փոփոխության փորձերի, վատագույն դեպքում՝ պատերազմի երկրի ներսում կամ տարածաշրջանում: ՄԱԿ-ում Իրանի դեսպանի սուր արձագանքը Թիլերսոնի հայտարարությանը բոլորովին պատահական չէր:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Մոհամեդ Մոսադիկի կառավարության պաշտոնանկությունը տասնամյակների միջից դուրս է լողում իբրև Հասան Ռոհանիին նախազգուշացո՞ւմ: Հազիվ թե ԻԻՀ նախագահը նման փոխաբերական ու պատմական զուգորդումով զգուշացման կարիք ունի: Կա, թե չկա ԱՄՆ-ի ուղղորդումը՝ Իրանում պահպանողականների ու ազատակականների միջև պայքարը շատ սուր է, իսկ ժողովուրդը ընտրեց ոչ թե դեպի անցյալ, այլ դեպի ապագա տանող ճանապարհը: Իրական «հինգերորդ շարասյուն» Իրանում կարող են դառնալ ազգային փոքրամասնությունները, որոնց անջատողական ձգտումները Իրանի մասնատման վտանգ ունեն իրենց մեջ:

Ի վերջո, և Ջորջ Բուշը, և Բարաք Օբաման իրենց նախագահության առաջին ժամկետում սպառնում էին Իրանին պատերազմով, բայց Թեհրանը դիմակայեց: Համաժամանակյա վերադարձը գունավոր հեղափոխություններին և Թուրքիայում, և Իրանում նույնիսկ Դոնալդ Թրամփի պես իմպուլսիվ նախագահի համար չափազանց ռիսկային է: Ժամանակները փոխվել են սրընթաց: Համենայն դեպս՝ հիմա Մեծ Բրիտանիան Իրանում իշխանափոխության խնդիր չունի: Առավել ևս՝ Մոսկվային պետք չէ ԱՄՆ-ի ուժեղացումը տարածաշրջանում՝ Իրանի անկման հետևանքով: Հասան Ռոհանին Մոհամեդ Մոսադիկը չէ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5451

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ